AM
3 March 2003 - 14:25 AMT

ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԱԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ

Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը օրերս քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության պահպանման հարցերը: Ինչպես հաղորդոմ է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը, Վատիկանի Առաքյալների պալատում կայացած առանձնազրույցի ընթացքում, Հռոմի պապը իր հիացմունքն է հայտնել հայ ժողովրդով, որն արդեն 1700 տարի է ինչ պահպանում է իր նվիրվածությունը քրիստոնեությանը: Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդը իր լավագույն բարեմաղթանքներն է հաղորդել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: