AM
26 April 2005 - 04:05 AMT

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՎԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Ֆրանսիայի արտգործնախարար Միշել Բարնյեն հայտարարել է, որ այս շաբաթ Lյուքսեմբուրգում ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները պնդելու են, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Բարնյեի խոսքերով` այդ հարցը առաջադրվելու է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլի հետ բանակցությունների ընթացքում: Բացի դրանից, Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է բարձրացվի նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ առաջիկա հոկտեմբերին նախատեսված բանակցությունների ընթացքում: «Թուրքիան պետք է արձագանքի այս պահանջին», – եզրափակել է Բարնյեն` հավելելով, թե Եվրամիության հիմնարար սկզբունքը հաշտեցումն է: «Գերմանիան եւ Ֆրանսիան դա կարողացան անել, նույնը պետք է անի նաեւ Թուրքիան», – նշել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը: