Ռուսաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Իվանովն ու Սաֆար Աբիեւը ստորագրել են միջկառավարական համաձայնագիր ռազմատեխնիկական համագործակցության շուրջ: ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ փաստաթուղթը նախատեսում է «զենքի եւ սպառազինությունների որոշակի մատակարարումների շուրջ համաձայնագրեր կնքելու հնարավորություն»: Սակայն նրա խոսքերով, դա չի հանգեցնի տարածաշրջանում առկա ուժերի հաշվեկշռի խախտմանը: