AM
28 April 2005 - 05:32 AMT

ԿԱՆԶԱՍԻ ՆԱՀԱՆԳԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ ամերիկյան Կանզաս նահանգի նահանգապետ Քեթլին Սիբելիուսն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման մասին հայտարարություն: Այսպիսով Կանզասը դարձավ ԱՄՆ` Հայոց ցեղասպանությունը ճանաչած 38-րդ նահանգը, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի վաշինգթոնյան գրասենյակը: «Միացյալ Նահանգների հայերը բարձր են գնահատում Հայոց ցեղասպանությունը ճանաչած մյուս նահանգներին Կանզասի միացման գործում նահագապետ Քեթլին Սիբելիուսի ջանքերը»,- ասել է Ամերիկայի Հայ դատի վաշինգթոնյան գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Ղամբարյանը: Նահանգապետը հայտարարել է 2005 թվականի ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: «Ապրիլի 24-ը նշվում է որպես Հայոց ցեղասպանության եւ մեծ թվով հայերի տեղահանման 90-րդ տարեդարձ»,- ասվում է հայտարարությունում: Այնտեղ նաեւ նշվում է, որ Կանզասը երախտապարտ է Ամերիկայի հայերին` նահանգի տարբեր ոլորտներում իրենց ավանդի համար: