Նոյեմբերի 5-ին Իսրայելի տրանսպորտի նախարար Իսրայել Կացը թույլ է տվել «Արկիա» ընկերությանը Թել Ավիվ-Երևան ուղիղ ավիաչվերթ սկսել: Ըստ նախարարի, «Իսրայել-Հայաստան ուղիղ ավիաչվերթի գործարկումը անց է կացվում ավիափոխադրումների ոլորտի ազատականացման շրջանակներում», հայտնում է izrus.co.il.-ը:
«Արկիա» ընկերությանը Իսրայել-Հայաստան գծի ավիափոխադրող նշանակելու որոշումը հն արավոր դարձավ 1997թ. Իսրայելի ու Հայաստանի միջև ստորագրված համաձայնագրի շնորհիվ:
Ըստ համաձայնագրի, ավիաընկերությունները կարող են ավիափոխադրումներ իրականացնել երկու երկրների միջև, սակայն մինչ օրս դա անում էր միայն հայկական կողմը: