ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ Լորա Քեննեդին ժամանում է Անկարա թուրք պաշտոնյաների հետ քննարկելու համար մի շարք հարցեր, հաղորդում է «Երկիր» թերթը: Ակնկալվում է, որ Լորա Քեննեդին իր Անկարա կատարելիք այցի ընթացքում կանդրադառնա նաեւ Հայոց ցեղասպանության խնդրին: Երկօրյա այցի ընթացքում ամերիկացի դիվանագետը կոչ է անելու Անկարային բացել Հայաստանի հետ սահմանը: