AM
10 Մայիս 2005 - 07:21 AMT

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ` ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՇՈՒՐՋ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ

«Եվրոպական արժեքներ» ընկերությունը երեկ Պրահայում ստորագրահավաք է սկսել` Եվրամիությանն անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ գալիք աշնանը ծրագրված բանակցությունների դեմ: Կազմակերպիչներից մեկը` Յանա Կադերաբկովան, ասել է, որ նախաձեռնությունը մաս է կազմում Վարշավայում, Վիեննայում, Բրատիսլավայում ու Բեռլինում սպասվող «Ձայն հանուն Եվրոպայի» արշավի: Ստորագրահավաքի կազմակերպիչները հույս ունեն չորս ամսում հավաքել 1 միլիոն ստորագրություն: «Եվրոպական արժեքներ» կազմակերպությունը նման որոշումը հիմնավորում է այն բանով, որ, չնայած որոշակի բարեփոխումներին, Թուրքիան տնտեսապես անկայուն է ու ոտնահարում է մարդու իրավունքները, իսկ նրա անդամությունը կհանգեցնի Եվրամիության հասարակության մահմեդականացմանը:
Չեխիայի կառավարությունն ու նախագահ Վացլավ Կլաուսն անվերապահորեն աջակցում են Թուրքիայի ԵՄ անդամակցությանը, հաղորդում է «Երկիր» թերթը: