Դավիթ Նալբանդյանը հանդես կգա ATP-ի Վինա դել Մարի մրցաշարում, որը տեղի կունենա 2013-ի փետրվարի 4-10-ը Չիլիում: Այդ մասին հայտարարել է մրցաշարի տնօրեն Ալվարո Վիլոլը:
Նրա խոսքով, թենիսիստն արդեն նամակ է ուղարկել, որում հայտարարել է մրցաշարին մասնակցելու իր մտադրության մասին:
«Մեզ դիմել է նաև Նիկոլաս Ալմագրոն, և մենք արդեն բանակցություններ ենք վարում: Ցանկանում եմ նշել, որ մեզ համար հետաքրքրիր է նման թենիսիստներ տեսնել մեր մրցաշարում»,- Վիլոլայի խոսքերը հաղորդում է El Mercurio-ն:
Նալբանդյանը երեք անգամ` 2001-ին, 2002-ին և 2011-ին, ելույթ է ունեցել Վինա դել Մարում: Մրցաշարի գործող հաղթողն է արգենտինացի Խուան Մոնակոն:






