AM
25 February 2003 - 14:48 AMT

ՃԱՊՈՆԻԱՆ ՓՈԽԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Մինչեւ 1999 թ. Ճապոնիան պաշտպանել է ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանի դիրքորոշումը, սակայն այնուհետեւ Տոկիոյի դիրքորոշումը փոխվել է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, նախորդ օրը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Տեցուրո Յանոն: Դիրքորոշման փոփոխությունը նա բացատրել է այդ հակամարտության առնչությամբ աշխարհում չափազանց բարդ քաղաքական իրադրությամբ: