Մոսկվայում գումարներ փոխադրողի վրա զինված հարձակում կատարելու համար ձերբակալված հային կասկածում են սպանության մեջ: Նրա մատնահետքերը համընկել են անցած տարվա հուլիսին ևս մեկ հանցագործության վայրում հայտնաբերված մատնահետքերի հետ:
«Mercedes ավտոմեքենայում սպանվել է Մոսկվայի շրջանի 33-ամյա բնակիչը»,- հաղորդել է Մոսկվայի հարցերով ՆԳՆ ԳՎ մամլո ծառայությունը: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ տղամարդու մեքենա են նստել երկու անհայտներ: Նրանք կրակել են զոհի որովայնին և թաքնվել արծաթագույն ավտոմեքենայով, հաղորդում է m24.ru-ն:
Ադրբեջանի 27-ամյա քաղաքացի Իմանովի և ՀՀ 30-ամյա քաղաքացի Պետրոսյանի հանդեպ քրեական գործ է հարուցվել «Զինված կողոպուտ» հոդվածով: Նրանք ձերբակալվել են Մոսկվայում: Հանցագործները հարձակվել են «Ամիտել» ՍՊԸ տնօրենի վրա, որը «Ռենջ Ռովեր» ավտոմեքենայի մեջ էր իր վարորդի հետ:
«Հարձակվողները ծակել են անվադողերը, կրակել տրավմատիկ ատրճանակից պատուհանների վրա և գողացել են 16 մլն 875 հազար ռուբլի գումարով պայուսակը, որից հետո փորձել են թաքնվել: Տուժածները հետապնդել են նրանց, որի արդյունքում մի փոքր ՃՏՊ է տեղի ունեցել և ոճրագործները բախվել են մայթեզրին:
Ձերբակալվածներից մեկը, հայազգի Պետրոսյանը նախկինում դատված է եղել և գտնվում էր քրեական հետախուզման մեջ, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: