AM
25 May 2005 - 06:26 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻՆ

ԱՄՆ միշտ աջակցել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի եվրոպական հարցերով բյուրոյի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Սթիվեն Մանը` խոսելով այն մասին, թե ղարաբաղյան հակամարտությունը սպառնալի՞ք է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի համար: Նրա խոսքերով` խաղաղ բանակցությունների ժամանակաշրջանում ԲԹՋ նախագիծը հնարավոր է. «Կարեւոր է, որպեսզի 11 տարի շարունակվող հրադադարը պահպանվի այսուհետ եւս: Սակայն այն հարցին, թե որքանո՞վ է վտանգավոր հակամարտությունը, ավելի պարզորոշ կարող են պատասխանել նախագծում ներդրումներ կատարած ընկերությունները: Քանզի նրանք այդ նախագծում ավելի քան 4 մլրդ դոլար ներդրումներ են կատարել, եւ այդ գումարը մեծ վստահության եւ խողովակաշարի անվտանգ գործարկման ցուցանիշն է»: