AM
4 Դեկտեմբեր 2012 - 06:25 AMT

Լևոն Արոնյանը London Chess Classic-ի 3-րդ տուրում միավորներ է կիսել Վիշվանթան Անանդի հետ

London Chess Classic-ի 3-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով միավորներ է կիսել աշխարհի չեմպիոն Վիշվանթան Անանդի հետ: Արոնյանը վաստակել է մրցաշարում իր ռաջին միավորը և բարձրացել 7-րդ հորիզոնական:

Մրցաշարի առաջատարն է Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) 7 միավորով, ով ոչ ոքի է խաղացել Մանգուս Կարլսենի (Նորվեգիա) հետ: Նորվեգացի շախմատիստը ևս ունի 7 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: 3-րդ հորիզոնականում է Մայքլ Ադամսը (Անգլիա), ով ունի 6 միավոր և հաղթանակ է տարել Յուդիտ Պոլգարի (Հունգարիա) նկատմամբ:

4-րդ տուրում Արոնյանը կխաղա Լյույկ Մակշեյնի (Անգլիա) հետ, ով 1 միավորով 8-րդ հորիզոնականում է:

«London Chess Classic-ն» անցկացվում է շրջանաձև համակարգով: Երկրորդ տարին անընդմեջ մրցաշարին մասնակցում են 9 գրոսմայստերներ, ուստի յուրաքանչյուր տուրում նրանցից մեկը խաղից ազատ է լինելու և զբաղվելու է պարտիաների մեկնաբանությամբ: