AM
5 Դեկտեմբեր 2012 - 13:03 AMT

Հրանտ Մելքումյանը Լոնդոնի բաց մրցաշարում կիսում է 1-2-րդ տեղերը

Հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Լոնդոնում մասնակցում է օփեն-մրցաշարի: Երրորդ տուրում Մելքումյանը հաղթանակ է տարել Ջոն Շոուի (Շոտլանդիա) նկատմամբ:

Նա ունի չորս միավոր և Ժոու Հանգ Ֆանի (Անգլիա) հետ կիսում է 1-2-րդ տեղերը: 5-րդ տուրում հայ շախմատիստի մրցակիցը կլինի հենց Ժոու Յանգ Ֆանը:

Մրցաշարը կտևի մինչև դեկտեմբերի 8-ը, շախմատիստները կխաղան 9 տուրերում: Մրցաշարի հաղթողը կստանա 2500 ֆունտ, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները` համապատասխանաբար 1500 և 750 ֆունտ: