AM
6 Դեկտեմբեր 2012 - 07:16 AMT

Լոնդոնյան օփեն-մրցաշարում Հրանտ Մելքումյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը շարունակում է հաջող հանդես գալ լոնդոնյան օփեն-մրցաշարում: Նա հինգ տուրերում տարել է 5 հաղթանակ և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

5-րդ տուրում Մելքումյանի մրցակիցն էր Անգլիայի ներկայացուցիչ Ժոու Յանգ-Ֆանը, ում հետ նա մինչ այդ կիսում էր 1-2 հորիզոնականները: Հայ շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով և կարողացել է հաղթանակ տանել:

6-րդ տուրում Մելքումյանը կհանդիպի Շվեդիան ներկայացնող Թայգեր Հիլլարպի հետ, ով ունի 4,5 միավոր:

Մրցաշարը կտևի մինչև հոկտեմբերի 8-ը, շախմատիստները կխաղան 9 տուրերում: Մրցաշարի հաղթողը կստանա 2500 ֆունտ, 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները կստանան համապատասխանաբար 1500 և 750 ֆունտ: