Արգենտինայի տնտեսական հարցերի գերագույն դատարանն անվավեր է ճանաչել հարկերի չվճարման համար մեղադրվող Էդուարդո Էռնեկյանի ձերբակալության եւ նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ դատավոր Խուլիո Կրուցիանիի որոշումները: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով արգենտինական «Դիարիո» թերթը, աշխարհի ավելի քան 30 օդանավակայնների սեփականտեր հանդիսացող Էռնեկյանի գործը, որի կառվարմանն է փոխանցվել նաեւ Երեւանի օդանավակայնաը, հանձնվել է նոր դատավորին: Գործարարի փաստաբանների խոսքերով, մոտ օրերս Էռնեկյանը կարող է Ամերիկայից վերադառնալ հայրենիք եւ ներկայանալ դատարան: Աղբյուրի համաձայն, Գերագույն դատարանի պահանջով, նա իր դատապաշտպանների միջոցով պետք է մուծի շուրջ 5 մլն դոլար գրավ: Մինչդեռ, ինչպես ավելի վաղ նշել էր Հայաստանի արդարադատության նախարարության մամլո ծառայությունը, արգենտինացի գործարարի հարկային խնդիրները չեն անդրադառնա Երեւանի օդանավակայանի հավատարմագրային կառավարման մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների կատարման ընթացքի վրա: