Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նախագահ է ընտրվել ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովը: Սահմանված կարգի համաձայն` ԿՂԽ նախագահների ռոտացիան իրականացվում է ռուսական այբուբենի հիման վրա: ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում , որն անցկացվում է Թբիլիսիում, մասնակցում են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի վարչապետները: Ղրղզըստանը ներկայացրել է փոխվարչապետի պաշտոնակատարը, Ուզբեկստանը` վարչապետի տեղակալը, Թուրքմենիան` հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչը Համագործակցության կանոնադրական եւ այլ մարմիններում: