Վրաստանը չի ողջունում Հայաստանի լրացուցիչ սպառազինումը: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Գումբերիձեն: «Մենք միշտ նշել ենք մեր հատուկ դիրքորոշումը առ այն, որ ռուսական զորքերը Վրաստանի երկու կայաններից պետք է դուրս բերվեն Ռուսաստան»,-ընդգծել է դիվանագետը: Նա նշել է, որ թեեւ ռուսական կողմը հավաստիացնում է, որ ռազմական տեխնիկան, որը դուրս է բերվում Վրաստանի տարածքից, տեղափոխվում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայաններ, Թբիլիսին չի ողջունում Հայաստանի ուժեղացումը եւ Հայաստանի լրացուցիչ սպառազինումը: «Մենք դա չենք ողջունում եւ ունենք մեր սեփական դիրքորոշումը այդ առիթով, որի մասին էլ տեղեկացվել է ռուսական կողմը: Սակայն միեւնույն ժամանակ մենք նախկինում եւս ասել ենք, որ դա երկու ինքնիշխան պետությունների` Հայաստանի եւ Ռուսաստանի հարցն է»,-ամփոփփել է Զ.Գումբերիձեն:






