AM
14 June 2005 - 04:45 AMT

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՆՍԸ ԶՐՈ Է

Մինչեւ Եվրամիության սահմանադրության շուրջ Ֆրանսիայում ստեղծված ճգնաժամը չհաղթահարվի, Եվրամիության ընդլայման ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվի, եւ Թուրքիայի` ԵՄ անդամակցության շանսը զրո է, գրում է անգլիական «Օբսերվեր» թերթը: Թերթը նշել է նաեւ, որ Ֆրանսիայում հանրաքվեի արդյունքներից առաջացած ցնցումը Եվրոպան փոխել է, եւ մինչեւ ԵՄ սահմանադրության շուրջ առաջացած ճգնաժամն ամբողջությամբ չլուծվի, ԵՄ ընդլայնումն անհնար կլինի, տեղեկացնում է «Երկիր» թերթը: