AM
17 Դեկտեմբեր 2012 - 09:46 AMT

ԼՂՀ ԱԳ նախարարն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրավիճակը

Դեկտեմբերի 15-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից շփման գծում անցկացվող դիտարկումներին առնչվող մի շարք հարցերի, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: