Ադրբեջանի Ղարաբաղի ազատագրման կազմակերպության (ՂԱԿ) ակտիվիստները նախօրեին պիկետ ան անցկացրել Ադրբեջանի ԱԳՆ շենքի առջեւ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մանի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (ՌԴ)եւ Բեռնար Ֆասյեի (Ֆրանսիա) հետ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ: Ակցիայի մասնակիցները բողոք են հայտնել Հայաստանի տարածքով Լեռնային Ղարաբաղ միջնորդների նախատեսած այցի դեմ: Ինչպես նշվում է պիկետի բանաձեւում, «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չպետք է մեկնեն այնտեղ Հայաստանի տարածքով»: Չարտոնագրված ակցիայի սկսվելուց 10 րոպե հետո ԱԳՆ շենքին են մոտեցել ոստիկանական ջոկատները եւ ցրել են պիկետի մասնակիցներին: ՂԱԿ-ի մի քանի անդամներ կալանվել են, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: