Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Վեյկ-ան-Զեեի В մրցաշարում իր առաջին հաղթանակն է տարել:
3-րդ տուրում հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով ուժեղ է գտնվել Պրեդրագ Նիկոլիչից (Բոսնիա և Հերցեգովինա):
Մովսիսյանը հավաքել է 2 միավոր և բարձրացել 3-րդ հորիզոնական: 1-2 հորիզոնականները կիսում են Սերգեյ Տիվակովը (Հոլանդիա) և Ռիչարդ Ռապպորտը (Հունգարիա), ովքեր ունեն 2,5-ական միավոր:
Հունվարի 15-ին 4-րդ տուրում Մովսիսյանը կհանդիպի Ռապպորտի հետ:
С մրցաշարում հանդես է գալիս Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, ով 3 տուրերից հետո հավաքել է 2,5 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:






