Որոշ ԶԼՄ-ների հաղորդագրությունները ՌԴ նախկին վարչապետ, ներկայումս Ուկրաինայում ՌԴ դեսպան Վիկտոր Չեռնոմիրդինին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան նշանակելու մասին չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպանատան մամլո ծառայության ղեկավար Գենադի Եվսյուկովը, հաղորդում է «Թուրան» գործակալությունը: Նրա խոսքերով, ներկայումս «շարունակվում է այլ թեկնածության համաձայնեցման գործընթացը»: Այդ մարդու անունը կհրապարակվի ԶԼՄ-ների համար ադրբեջանական ղեկավարությանը ներկայացնելուց հետո, ավելացրել է Եվսյուկովը: Նշենք, որ Բաքվում նախկին ՌԴ դեսպան Նիկոլայ Ռյաբովը ավարտել է իր դիվանագիտական առաքելությունն Ադրբեջանում դեռեւս 2004 թվականի սեպտեմբերին: