AM
18 February 2003 - 13:41 AMT

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳԾՈՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ԶԵԿՈՒՑՈՂԸ ԴԵՄ Է ԱՅԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ «ՈՉ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ» ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Թուրքիայի գծով Եվրամիության նախկին զեկուցող, Եվրախորհրդարանի անդամ Ալան Լամասերը հանդես է եկել ԵՄ-ին «ոչ եվրոպական երկրների» անդամակցության դեմ: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Ստամբուլից բացի, Թուրքիայի տարածքը չի մտնում Եվրոպայի մեջ: Հելսինկյան գագաթնաժողովում Թուրքիայի ձեւակերպումը որպես Եվրամիությանն անդամակցության թեկնածու, պատմական սխալ է, գտնում է ԵԽ ներկայացուցիչը: «Եթե մենք ընդունում ենք Թուրքիային, ապա ինչն է խանգարում մեզ Եվրամիության կազմում ընդգրկելու Ադրբեջանը, Հայաստանը կամ Իսրայելը», – նշել է Ալան Լամասերը` ելույթ ունենալով Ստրասբուրգի համալսարանի Քաղաքագիտության ինստիտուտում: