Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ավարտվում է խաղաղապահ գործունեության վերաբերյալ փաստաթղթերի փաթեթի մշակումը, սակայն դեռեւս վաղաժամ է խոսել ՀԱՊԿ եւ ԱՊՀ միջեւ խաղաղապահ գործունեության ոլորտում իրավասությունների վերբաշխման մասին, հաղորդել են ՀԱՊԿ քարտուղարության մամլո ծառայությունում` վկայակոչելով կազմակերպության գլխավոր քարտուղար Վալերի Սեմերիկովին: «Առաջինը, ՀԱՊԿ խաղաղապահ ներուժը դեռեւս ձեւավորման փուլում է գտնվում: Երկրորդը` ելնելով խաղաղապահության էությունից եւ բովանդակությունից, այն չի կարող լինել «շատ» եւ որեւէ «մրցակցություն» այդ ոլորտում անտեղի է: Եվ, երրոդը` ԱՊՀ-ում կուտակվել է խաղաղարար գործունեության բավականին փորձ, նա օրինակ է բերել Խաղաղության ապահովման հավաքկան ուժերի գործունեությունը վրաց-աբխազական հակամարտության գոտում, հավաքկան խաղաղապահ ուժերը Տաջիկստանում: «Առանց այդ ուժերի իրավիճակը տարածաշրջանում կարող էանվերահսկելի լինել»,-ընդգծել է գլխավոր քարտուղարի տեղակալը: ԱՊՀ շրջանակներում, մասնավորապես, Միջխորհրդարանական վեհաժողովի գծով, հիշեցրել է նա, միջոցներ են ձեռնարկվել ղարաբաղյան հակամարտության, Մերձդնեստրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ: ՀԱՊԿ շրջանակներում խաղաղապահ գործունեության վերաբերյալ, Սեմերիկովը հաստատել է, որ կազմակերպության ամրապնդմանը զուգահեռ առաջացել է սեփական խաղաղապահ ներուժի ձեւավորման հարց` ելնելով ՀԱՊԿ պատասխանատվության գոտում կայունության եւ անվտանգության ապահովման արդյունավետությունից եւ ՄԱԿ-ի նմանատիպ գործողություններին կազմակերպության ներգրավման հեռանկարներից: «2004 թվականի հոինիսին ՀԱՊԿ բարձրագույն մարմին Հավաքական անվտանգության խորհուրդը հավանություն է տվել կազմակերպության Խաղաղարար գործունեության ձեւավորման եւ գործունեության հայեցակարգին եւ հանձնարարել է նախապատրաստել համապատասխան փաստաթղթերը: Այսօրվա դրությամբ մշակված են համապատասխան փաստաթղթերի նախագծերը, որոնք անհրաժեշտ իրավական հիմք կստեղծեն կազմակերպության խաղաղապահ գործունեության համար»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը: Սեմերիկովը հատուկ նշել է, որ փաստաթուղթը մշակելիս օգտագործվել է ԱՊՀ փորձը: «Ներկայումս փաստաթղթերի նախագծերը նախնական համաձայնեցում են անցել կազմակերպության անդամ պետություններում` Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ռուսաստանում եւ Տաջիկստանում, եւ գտնվում են լրամշակման փուլում կազմակերպության քարտուղարությունում»,-ճշտել է նա, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: