AM
13 Փետրվար 2013 - 08:04 AMT

Հայաստանը կշարունակի ԼՂ հարցի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որ կայացել է փետրվարի 12-ին Թբիլիսիում: Իր ելույթում նա մասնավորապես ասել է. Վարշավայի հռչակագիրը վերահաստատեց, որ Արևելյան գործընկերությունը պետք է էլ ավելի խթանի կայունությունը և բազմակողմանի վստահության հաստատումը, և ընդգծեց հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա:

Հակամարտությունների խաղաղ կարգավորման դրույթը նույնպես նախատեսված է Արևելյան գործընկերության Ճանապարհային քարտեզում: Հայաստանը հանձնառու է շարունակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, որը միջնորդելու միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է: Մենք ողջունում ենք ԵՄ լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: