AM
11 February 2003 - 15:00 AMT

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Անցումային արդարադատության միջազգային կենտրոնը քննարկել է ՄԱԿ-ի ցեղասպանության մասին կոնվենցիայի կիրառման հարցը 1915-1923 թթ. Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության դեպքում: Այդ մասին տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Groong» սայթը: Ինչպես հայտնի է, տվյալ հարցի քննարկման համար վերոհիշյալ միջազգային կազմակերպություն է դիմել հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը: Շուտով կկայանա հանձնաժողովի հերթական հանդիպումը, որը կշարունակի երկու պետությունների հաշտեցմանը նպատակաուղղված իր աշխատանքը: