AM
26 Փետրվար 2013 - 07:54 AMT

Գարրի Կասպարով. Կարլսենի ամենաիրական մրցակիցն Արոնյանն է

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը վստահ է, որ աշխարհի 16-րդ չեմպիոն կդառնա նորվեգացի Մագնուս Կարլսենը:

«Զարմանալի կլինի, եթե դա Կարլսենը չլինի: Բոլոր առումներով՝ և տաղանդով, և արդյունքներով և նույնիսկ պատմական գործընթացի տրամաբանությամբ դա կլինի Կարլսենը»,-Կասպարովի խոսքն է մեջբերում «ԱիՖ»-ը:

Ըստ նրա, Կարլսենին մրցակից կարող են լինել միայն Լևոն Արոնյանն ու ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:

«Ելնելով շախմատային տրամաբանությունից, Արոնյանն առավել իրական մրցակից է Մագնուսի համար: Նա շատ է աշխատում: Շախմատին մեծ ուշադրություն է դարձվում Հայաստանում, և Լևոնը շատ ուժեղ թիմ ունի: Եվ տարիքով, և հաղթելու ցանկությամբ Լևոնը կարող է լուրջ մրցակից հանդիսանալ Մագնուսի համար: Ես չէի անտեսի նաև Կրամնիկին, թեև վերջերս նրա երկրորդ երեխան ծնվեց, մարդու ուշադրությունը սկսում է շեղվել: Կրամնիկը իր բոլոր հսկայական արժանիքների հետ մեկտեղ, նաև ընտանիքի տեր է, երկու երեխա ունի»,-գտնում է Կասպարովը: