2003 թվականի հունվար ամսին Թուրքիայում հրապարակված հայերին ու Հայաստանին վերաբերող 237 հոդվածներից 124-ում բացասական վերաբերմունք է դրսեւորվել հայերի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այդպիսի եզրակացության կարելի է հանգել ուսումնասիրելով Թուրքիայի հայկական պատրիարքության կողմից պատրաստած հունվար ամսվա զեկույցը: Համաձայն զեկույցում բերված տվյալների, հակահայկական հոդվածների հիմնական մասը վերաբերում է հայոց ցեղասպանությանը, ղարաբաղյան խնդրին, պատմությանը: Զեկույցում նաեւ նշվում է, որ հունվար ամսին թուրքական տարբեր հեռուստաալիքներ ընդամենը 24 րոպե եթերաժամ են տրամադրել այդ երկրում ապրող հայերի վերաբերյալ հաղորդումներին: