AM
8 February 2003 - 14:22 AMT

ԻՐԱՔԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐՈՂ Է ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է «ԱԶԱՏ ՔՐԴՍՏԱՆԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Թուրքիայի հիմնական նպատակն է վերացնել փոքր ազգերին` քրդերին, հայերին, հույներին եւ այլն, եւ այդ առումով Իրաքի դեմ պատրաստվող պատերազմը կարող է հերթական ողբերգության վերածվել է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Դե-ֆակտո» գործակալությունը, Երեւանում մամուլի ասուլիսում հայտարարել է «Ազատ եւ ժողովրդավարական Քրդստանի խորհրդի» Կովկասի բաժանմունքի ներկայացուցիչ Յլմազ Շասը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ադրբեջանը, հավատարիմ մնալով թուրքական քաղաքականությանը, նույնպես ոտնահարում է իր երկրում բնակվող մոտ 200 հազար քրդերի իրավունքները: «Քրդական կազմակերպություններն այնտեղ փաստորեն գտնվում են արգելքի տակ, մենք չունենք խոսքի եւ խղճի ազատություն»,- տեղեկացրել է Յլմազ Շասը: