AM
7 February 2003 - 17:48 AMT

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի հագեւոր առաջնորդների հանդիպման հնարավորույթունը չի բացառվում, սակայն դրա անցկացման ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են Մայր աթոռ սբ. Էջմիածնի մամլո դիվանից: Համաձայն ռուսական աղբյուրների, նախատեսվում է, որ նման հանդիպումը կկայանա ընթացիկ տարվա մայիսին Մոսկվայում: Ակնկալվում է, որ հանդիպմանը կքննարկվի Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղիները եւ կընդունվի ամփոփիչ պաշտոնական հայտարարություն: Մինչդեռ, Մոսկվայի պատրիարքությունում չեն կարողացել հաստատել այդ տեղեկատվությունը: «Նման կարգի հանդիպման մասին խոսակցությունները վաղուց էին տարվում, ընդ որում խոսքը գնում էր եռակողմ հանդիպման մասին“ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ: Սակայն, դրա անցկացման հստակ ժամկետների մասին ոչինչ հայտնի չէ»,- ասել է Պատրիարքության ներկայացուցիչը: