Խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում, հիմնված փոխզիջման վրա, հնարավոր է թվում, թեեւ դժվար հաղթահարելի խոչընդոտներ մնում են: Ասվում է Միջազգային ճգնաժամային խմբի «Լեռնային Ղարաբաղ.Խաղաղության պլան» ղեկույցում: Զեկույցը ուսումնասիրում է հակամարտության պատճառները, վերլուծում է բանակցային գործընթացը Եվրոպայի Անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) միջնորդությամբ եւ նշում է իրատեսական խաղաղության ծրագրի անհրաժեշտ բաղադրիչները: «Երկու կողմերն էլ մոտ են համաձայնության խաղաղ պայմանագրի առանցքային սկզբունքների շուրջ: Այժմ կարեւոր է, որ նրանց կառավարություններրը սկսեն իրենց ժողովրդներին նախապատրաստել փոխզիջման»,-հայտարարել է ՄՃԽ Կովկասյան նախագծի տնօրեն Սաբինա Ֆրայզերը: Նշենք, որ կարգավորման առաջարկված փաթեթի հիմնական տարրերը հետեւյալն են` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հիմնական հարցը մնում է բաց, այն ակնկալիքով, որ դա կորոշվի ավելի ուշ, «Ադրբեջանի գրավյալ տարածքներից դուրս են բերվում Լեռնային Ղարաբաղի ուժերը, որոնց աջակցում է Հայաստանը», Ադրբեջանը հրաժարվում է ուժի կիրառումից ԼՂՀ-ն կիկին ինտեգրելու մտադրությամբ, տեղակայվում են խաղաղպահ միջազգային ուժեր, վերդառնում են տեղահանված անձինք, վերականգնվում են առեւտրային եւ հեռահաղորդակցային կապերը: Ինչպես նշվում է զեկույցում, ԼՂ վերջնական կարգավիիճակը որոշվելու է միջազգայնորեն ճանաչված հանրաքվեի միջոցով, որին պետք էմասնակցեն բոլոր ղարաբաղցի հայերը եւ ադրբեջանցիները այն բանից հետո, երբ վերը նշված քայլերը կկատարվեն: Մինչ այդ Լեռնային Ղարաբաղը կմնա որպես Ադրբեջանի մաս, թեեւ գործնականում կլինի ինքնավար եւ կունենա միջազգայնորեն ճանաչված անցումային կարգավիճակ: Հրադադարից 11 տարի անց աճող ռազմական բյուջեները, հաճախակի դարձած զինադադարի խախատումները եւ փոխադարձ մեղադրանքները հանդիսանում են այն բանի չարագուշակ նշանները, որ, ժամանակը, որը տրված էր խնդիրը խաղաղ կարգավորելու համար, սպառվում է, նշվում է զեկույցում: «Չնայած բանակցություններում առկա առաջընթացին, պատերազմի վերսկսումը նույնքան հավանական է, որքան եւ խաղաղությունը»,-ավելացրել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի գծով փոխնախագահ Ալեն Դելեթրոզը:






