AM
12 Հոկտեմբեր 2005 - 13:14 AMT

Ս.Լավրով. Ռուսաստանը հանդես է գալիս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության օգտին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը պաշտպանող հայտարարությամբ: «Ինչպես շատերը Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում, մենք հանդես ենք գալիս Թուրքիայի եվրահեռանկարի օգտին», -հայտարարել է Սերգեյ Լավրովը Փարիզում: Հիշեցնենք, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակացությունները մեկնարկել են հոկտեմբերի 3-ին: Դրանք կարող են տեւել 10-15 տարի: