ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը կեղծիք է անվանել ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից նրան վերագրվող տեղեկությունները` ԵԽԽՎ-ին ԵԱՀԿ ՄԽ-ի լիազորությունների մի մասը փոխանցելու հնարավորության մասին: «Ես նման բան չեմ ասել»,-հայտարարել է ռուս համանախագահը: Նրա խոսքերով, այդ հաղորդագրությունը հայտնվել է ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի գծով հանձնաժողովի սեպտեմբերին Փարիզում կայացած նիստից հետո: «Այդ նիստում ելույթ ունենալու ժամանակ ես նման բան չեմ ասել: Որտեղից են վերցրել ադրբեջանցի լրագրողները այդ տեղեկությունը, ինձ համար անհասկանալի է»,-նշել է Մերզլյակովը: Նշենք, որ վերջերս ադրբեջանական ԶԼՄ-ներում հաղորդագրություն է հայտնվել, որի համաձայն ռուս համանախագահը իբր հայտարարել էր ԵԽԽՎ-ին ԵԱՀԿ ՄԽ-ի լիազորությունների մի մասը փոխանցելու հնարավորության մասին, հաղորդում է Day.az-ը:






