AM
22 July 2003 - 18:01 AMT

ԱՄՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԿԿԱՆԽԻ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՆՄԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԿՆՈՒՄԸ, ԳՏՆՈՒՄ Է ՍԵՆԱՏՈՐ ԲԱՅԸ

ԱՄՆ-ը պետք է ճանաչեն անցյալ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում հայոց Ցեղասպանության փաստը, ինչը թույլ կտա հետագայում կանխել մարդկության դեմ ուղղված նմանատիպ հանցագործությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Նյու-Ջերսի նահանգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է սենատոր Էվան Բայը: Նա պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս հետեւողական լինելու ԱՄՆ Կոնգրեսի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: «Ես ուրախ եմ շարունակելու իմ հոր` սենատոր Վիրչ Բայի գործը»,- նշել է կրտսեր Բայը: