AM
22 Հոկտեմբեր 2005 - 10:57 AMT

ԵՄ-Հայաստան բանակցությունները Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում կսկսվեն մոտ ժամանակներս

Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոսոն նախօրեին Բրյուսելում հայտարարել է, որ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի հետ Գործողությունների ծրագրի վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ժամանակներս: Նրա խոսքերով, մինչեւ ամսվա վերջ Հայաստան կժամանի Եվրոպական Միության (ԵՄ) Եռյակի պատվիրակությունը, որի հիմնական նպատակն է` քննարկել Հայաստանի Գործողությունների ծրագրի հետ կապված հարցերը: Մեկնաբանելով Հարավային Կովկասի առանձին երկրների հետ ԵՄ-ի` ավելի անհատական հարաբերությունների հաստատման հնարավորությունը, Եվրոպական Հանձնաժողովի նախագահն ասել է. «Մենք հստակ հասկանում ենք, թե որտեղ է սկսվում մեկ եւ որտեղ է ավարտվում մյուս երկիրը, սակայն մենք նաեւ այնպիսի գործողությունների համոզված կողմնակից ենք, որոնք ուղղված են տարածաշրջանային կայունության հաստատմանը»,-հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: