AM
22 Հոկտեմբեր 2005 - 11:01 AMT

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները կարեւոր են ողջ տարածաշրջանի, այդ թվում նաեւ Հայաստանի համար

Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոսոն նախօրեին Բրյուսելում հայտարարել է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բացակայության հարցը, ինչպես նաեւ ղարաբաղյան կարգավորման հեռանկարները: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների օրակարգում գոյություն ունի կետ բոլոր հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու մասին: «Այդ պատճառով ես կարծում եմ, որ Թուրքիայի հետ ԵՄ-ի անդամակցության վերաբերյալ բանակցությունները սկսելու մասին որոշումը կարեւոր է ոչ միայն Թուրքիայի, այլեւ Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի համար», – ասել է Ժոզե Մանուել Բարրոսոն, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: