Թուրք հայտնի գրող 0րհան Փամուկը, որը մեղադրվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար եւ շուտով կանգնելու է թուրքական դատարանի առջեւ, ասել է, թե իրեն «փորձում են լռեցնել»: «Նրանք ուզում են իմ քիթը ցեխի մեջ մտցնել, բայց ես պնդելու եմ իմ ճշմարտությունը», – ասել է գրողը թուրքական NTV հեռուստակայանին տված հարցազրույցում: Իր դեմ հարուցված գործը Փամուկն անվանել է անհեթեթություն, քանզի, գրողի վկայությամբ, ինքն «իր կյանքը նվիրել է թուրքական մշակույթին»: Հոլանդիայի արտգործնախարարության պետական քարտուղար Ատզո Նիկոլային, մինչդեռ, հայտնել է, որ իր երկիրը ուշիուշով հետեւում է Փամուկի գործի շուրջ դեպքերի զարգացմանը: «Եվրամիությունը պետք է ամեն ինչ անի` թույլ չտալու համար, որ Փամուկին եւ նրա նմաններին լռեցնեն Թուրքիայում», – ասել է հոլանդացի դիվանագետը:






