AM
26 Հոկտեմբեր 2005 - 14:08 AMT

Ռուսաստանի հարավում Հայ առաքելական եկեղեցին ստեղծել է հատուկ կրթաթոշակային հիմնադրամ

Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) ծխականներից մեկի նախաձեռնությամբ, որը ցանկացել է անհայտ մնալ, Ռուսաստանի հարավի ՀԱԵ թեմը սահմանել է Սուրբ Սահակի եւ Մաշտոցի անվան հատուկ կրթաթոշակային հիմնադրամ, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Հիմնադրամի նպատակն է աջակցել բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներին, որոնք բարձր ցուցանիշներ ունեն ուսման մեջ, ակտիվ են իրենց ուսումնական հաստատության հասարակական կյանքում եւ մշտական կապ են պահպանում Հայ առաքելական եկեղեցու հետ: Հիմնադրամի նախաձեռնողները հույս ունեն նպաստել Ռուսաստանի հարավում բնակվող Հայ առաքելական եկեղեցու թեմի երիտասարդների կրթական եւ հոգեւոր մակարդակի բարձրացմանը: Հիմնադրամի առաջին լաուրեատները հայտնի կդառնան 2005 թվականի հոկտեմբերի 30-ին Կրասնոդար քաղաքի Սբ.Հովհաննես Ավետարանցու եկեղեցում կայանալիք սուրբ պատարագից հետո: