AM
28 Մարտ 2013 - 08:04 AMT

Հավակնորդների մրցաշար. 11-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Պետեր Սվիդլերի հետ

Լոնդոնում հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը վաստակել է 6,5 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը: Այս տուրում նա հաղթել է Վասիլի Իվանչուկին (Ուկրաինա):

Առաջին տեղում է նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը հաղթել է Բորիս Գելֆանդին (Իսրայել): Նա գերազանցում է Արոնյանին 0,5 միավորով: Առաջատարների եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը 6 միավորով:

Հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում մարտի 28-ին Արոնյանը սևերով կխաղա Պետեր Սվիդլերի հետ: Տեղի կունենան նաև Գրիշչուկ (Ռուսաստան)-Կարլսեն, Կրամնիկ-Ռաջաբով (Ադրբեջան), Իվանչուկ-Գելֆանդ հանդիպումները: