AM
28 Հոկտեմբեր 2005 - 09:41 AMT

Անկախությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բարձրագույն արժեքն է

«Պետական անկախությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի բարձրագույն արժեքն է», – Բեռլինի Եվրոպական ակադեմիայի Լեռնային Ղարաբաղի թեմայով խորհրդաժողովում հայտարարել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Նրա խոսքերով, «անկախությունը երաշխավորում է մեր երկրի բոլոր քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների իրականացումը»: Աշոտ Ղուլյանը հայտնել է ղարաբաղյան կողմի պատրաստակամությունը բանակցություններ վարել Ադրբեջանի հետ` պատերազմի հետեւանքների վերացման ծրագիր մշակելու նպատակով: Ընդ որում, նշել է նա, բոլոր այն անձինք, որոնք անկախ ազգությունից տուժել են էթնիկական զտումների եւ ռազմական գործողությունների արդյունքում, պետք է համարժեք բարոյալան եւ նյութական փոխհատուցում ստանան Ադրբեջանի իշխանությունների կողմից, հաղորդել է ՂԼՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: