AM
4 February 2003 - 14:20 AMT

ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ԱՄՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը իր դժգոհությունն է հայտնել 2004 ֆինանսական տարում Հայաստանին օգնություն հատկացնելու ԱՄՆ վարչակազմի մտադրության կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է Հայ Դատի Հանձնախմբի գրասենյակը, մյուս տարի ԱՄՆ նախատեսել են Հայաստանին օգնություն հատկացնել 49.5 մլն դոլարի չափով: Նշենք, որ մոտակա շաբաթների ընթացքում ԱՄՆ Կոնգրեսը պետք է հաստատի 2003 թվականի արտաքին հատկացումների մասին օրինագիծը, որի համաձայն Հայաստանին հատկացվող օգնության ծավալը կազմում է ոչ պակաս, քան 80 մլն դոլար: Միեւնույն ժամանակ, նշում է Հայ Դատը, Վաշինգտոնի վարչակազմը նախատեսում է միայն աննշան կրճատել Ադրբեջանին հատկացվելիք օգնությունը` 45 մլն դոլարից /2003թ./ մինչեւ 41,5 մլն դոլար /2004 թ./: Միաժամանակ ԱՄՆ նախագահն արտահայտվել է 2004 թվականին Ադրբեջանի եւ Հայաստանի ռազմական օգնությունների համամասնական կրճատման օգտին: