AM
3 February 2003 - 14:48 AMT

ԹՈՒՐՔԻԱՆ ԲԱՑ Է ԹՈՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ «ՈՍԿԵ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

Թուրքիան բաց է թողել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու «ոսկե հնարավորությունը»: Այդ մասին, հանդես գալով Փարիզում «Pro Armenia» միջազգային կոնֆերանսում, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, նախարարը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Հայաստանի հետ երկխոսություն սկսելու նախապայման հռչակելով, Թուրքիան բաց է թողել Խորհրդային Միության փլուզման պատմական պահը` բարիդրացիական հարաբերություններ հաստատելու եւ Հայաստանը տարածաշրջանային հարաբերությունների մեջ ներգրավելու համար: