AM
16 Նոյեմբեր 2005 - 13:48 AMT

Վրաստան մուտք գործելիս հայ վարորդները մաքսավճար չեն մուծի

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նոյեմբերի 15-ին հավանության է արժանացրել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ 1997 թվականի մայիսին ստորագրված Տրանսպորտային ծառայությունների համաձայնագրում լրացումների կատարելու մասին օրինագիծը: Լրացումները ենթադրում են Հայաստանից դեպի Վրաստան եւ հակառակ ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների ազատում բոլոր տեսակի մաքսավճարներից` բացառությամբ դեպքերի, երբ տրանսպորտային միջոցները օգտվում են վճարովի մայրուղիներից, թունելներից կամ ենթակառուցվածքներից, կամ էլ դրանց բեռնվածությունը գերազանցում է ֆիքսված սահմանափակումը: Հայաստանի խորհրդարանը դեռեւս այս լրացումները չի ընդունել, քանի որ, ըստ լրացուցիչ համաձայնության, առաջինը դրանք պետք է հաստատի Վրաստանի խորհրդարանը: Մինչեւ հիմա Վրաստանի սահմանը հատող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է վճարեին 38 լարի (մոտ 20 դոլար), հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: