Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքի քաղաքային խորհուրդը երեկ 29 կողմ եւ 16 դեմ ձայնով ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագիծը: Փաստաթուղթը ներկայացվել էր քաղաքապետ եւ Աշխատանքի կուսակցության խմբակցության նախագահ Դոնալդ Անդերսոնի կողմից: Էդինբուրգի քաղաքային խորհուրդը նախագիծն ընդունել է` հաշվի չառնելով Անգլիայում գործող թուրքական կազմակերպությունների բազմաթիվ բողոքները: Նախագծին աջակցել են նաեւ Լիբերալ դեմոկրատական կուսակցության անդամները, իսկ դեմ է եղել միայն Պահպանողական կուսակցության խմբակցությունը, հաղորդում է «Երկիր» թերթը:






