Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ու երկկողմ կապերի զարգացման հարցերն են քննարկվել Արդբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ Եվրոպայի Խորհրդի ղեկավարության Ստրասբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Է.Մամեդյարովը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 115-րդ նստաշրջանին եւ հանդես է եկել ելույթով: Համաժողովի շրջանակներում ԱՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի քարտուղարության գլխավոր տնօրեն Մատեո Սորինասի եւ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Բրունո Հալերի հետ: Հանդիպումների ժամանակ կազմակերպության ղեկավարության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Եվրամիության «Նոր հարեւանության քաղաքականության» շրջանակներում Ադրբեջանի վերաբերյալ գործողությունների ծրագրի իրականացմանը: Բ.Հալլերի եւ Մ.Սորինասի հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ԵԽԽՎ Դիտարկման կոմիտեի համազեկուցողների գործունեությունը: Նրանք բարձր են գնահատել ընտրությունների ժամանակ օրենքի խախտումների վերացմանն ուղղված միջոցները:






