Եվրամիությանն անդամակցելու համար Թուրքիան պետք է նորմալ հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին երեկ Փարիզում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, այդ հարաբերությունների նորմալացումը պետք է պայման հանդիսանա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար: Միեւնույն ժամանակ, նախարարը նշել է, որ Հայաստանը ողջունում է Թուրքիայի հետ ցանկացած մակարդակով երկխոսություն: «Ցանկալի կլիներ այսպես կոչված հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի փոխարեն երկխոսություն վարել պաշտոնական մակարդակով»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: