Նոյեմբերի 16-ից մինչեւ երեկ Մարդակերտի վերականգնման, զարգացման եւ վերաբնակեցման համար հավաքվել է շուրջ 1,5 մլն դոլար: Մասնավորապես, նոյեմբերի 16-18 Հայաստանում կայացած հեռախոսամարաթոնի ժամանակ հավաքվել է շուրջ 27 մլն դրամ: Ամենամեծ գումարը, ինչպես եւ ակնկալվում էր, հավաքվել է եվրոպական ֆոնոթոնի ժամանակ` շուրջ 1 մլն եվրո: Այսօր Լոս Անջելեսում տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը, որի ընթացքում հավաքված ողջ գումարը կուղղվի Մարդակերտի շրջանի վերականգնմանը: Հեռուստամարաթոնին մասնակցելու նպատակով, Միացյալ Նահանգներում են գտնվում Լեռնային Ղարաբաղի նախագահը եւ ԼՂՀ խորհրդարանի խոսնակը, ինչպես նաեւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը, հաղորդում է «Ազգ» թերթը:






