AM
27 Նոյեմբեր 2005 - 09:05 AMT

Սահմանադրական հանրաքվե. Հայաստանում առաջին անգամ անց է կացվում exit-poll

«Արդյունավետ քաղաքականության հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը exit-poll է անցկացնում նոյեմբերի 27-ին Հայաստանում մեկնարկած սահմանադրական հանրաքվեի ընթացքում: Սա զուտ հայկական կազմակերպություն է եւ ոչ մի առնչություն չունի Ռուսաստանի համանուն Գլեբ Պավլովսկու կազմակերպությանը, իսկ անվանումների համընկնումը, այս դեպքում, պատահական է: Նշենք, որ նախկինում Հայաստանում exit-poll չի անցկացվել: Մինչդեռ, ընդդիմադիր ուժերի կողմից այսօր ձեւավորված մամլո կենտրոնում exit-poll-ի անցկացման մասին տեղեկություն չուներին: Կենտրոնն արդեն ահազանգեր է ստանում քվեարկության ընթացքի խախտումների մասին, սակայն, ոչ մի կոնկրետ դեպք ներկայացնել նրանք չկարողացան: Այսօր տեղական ժամանակով ժամը 8:00 (7:00 Մոսկվայի ժամանակով) երկրի ողջ տարածքում բացվել են 1878 ընտրատեղամասեր, ինչպես նաեւ 44 տեղամաս է բացվել 28 երկրների 40 քաղաքներում` ընդհանուր առմամբ 1922 ընտրատեղամաս: Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի անհրաժեշտ է 767 հազար մարդու մասնակցություն, այսինքն Հայաստանի ընտրողների ընդհանուր քանակի` 2 301 828 1/3-ը: Հանրաքվեն դիտարկող միակ միջազգային կազմակերպությունը ԵԽԽՎ-ն է: Հայաստանի ընդդիմությունը բոյկոտում է սահմանադրական հանրաքվեն: Մի շարք ընդդիմադիր կուսակցություններ նոյեմբերի 25-ից սկսել են բողոքի ցույցեր անցկացնել: Այսօր ժամը 12:00-ից ընդդիմադիրները մտադիր էին կրկին հանրահավաք անցկացնել, որի հետագա ընթացքը, ակցիայի կազմակերպիչների խոսքերով, լիովին կախված կլինի «Ազատության» հրապարակում հավաքված նրանց կողմնակիցների քանակից, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: