AM
27 Նոյեմբեր 2005 - 11:02 AMT

Վ.Օսկանյանը բացառել է սահմանադրության ազդեցությունը ղարաբաղյան գործընթացի վրա

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման ժամկետի եւ վայրի մասին վերջնական պայմանավորվածություն դեռեւս չկա, թեեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկել են այդ հանդիպումը անցկացնել հունվարին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 27-ին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` Սահմանադրության բարեփոխման նախագծի վերաբերյալ քվեարկությանը մասնակցելուց հետո: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը տեղեկացրել է նաեւ, որ դեկտեմբերի 6-ին Լյուբլյանայում տեղի կունենա նրա հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Ինչ վերաբերվում է Արդբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ իր հանդիպմանը, ապա այդ առնչությամբ եւս չկա որոշակի պայմանավորվածություն: Ըստ Վարդան Օսկանյանի, երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի, «սակայն այդ հանդիպումը շատ կարեւոր է, նրա արդյունքում պարզ կդառնա, կծնվի արդյոք որեւէ փաստաթուղթ հակամարտության կարգավորման վերաբերյալ»: Ընդ որում, ՀՀ ԱԳՆ ղեկավարը չի բացառել Սահմանադրության բարեփոխման վերաբերյալ հանրաքվեի ազդեցությունը ղարաբաղյան կարգավորման վրա, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: