20:00-ին Հայաստանում փակվեցին ընտրական տեղամասերը: Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տեղական ժամանակով 17:00-ի դրությամբ Հայաստանի մայրաքաղաքում հանրաքվեին մասնակցել է շուրջ 268 679 մարդ` 35,9 տոկոսը: ԿԸՀ տվյալներով, Հայաստանում եւ արտերկրում սահմանադրական հանրաքվեին մասնակցել է 1 մլն 26 հազար 300 մարդ, որը կազմում է ձայնի իրավունք ունեցողների 44,6 տոկոսը: Այժմ, մարզային ընտրական հանձնաժողովները սկսում են ամփոփել քվեարկության արդյունքները, որը կտեւի 12 ժամ: 18 ժամ անց, մարզային ընտրական հանձնաժողովները կներկայացնեն տվյալները ԿԸՀ, որը կհրապարակի հանրաքվեի տվյալները քվեարկության ավարտից 28 ժամ անց: Նշենք, որ ընդհանուր առմամբ Հայաստանի տարածքում գործում էր 1878 ընտրատեղամաս, ինչպես նաեւ 44 տեղամաս 28 երկրների 40 քաղաքներում: Հանրաքվեն կայացած ճանաչելու համար անհրաժեշտ էր 767 հազար մարդու մասնակցություն, այսինքն Հայաստանի ընտրողների ընդհանուր թվի` 2 301 828-ի 1/3-ը: Հանրաքվե անցկացնելու համար ԿԸՀ պատվերով տպագրվել է 2 միլիոն 334 հազար 300 քվեաթերթիկ:






